երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Էրեբունիում շարունակվում են բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները

Էրեբունիում շարունակվում են բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները

Էրեբունի վարչական շրջանում շարունակվում են բակային տարածքների և այգիների հիմնանորոգման աշխատանքները։ Հերթական բարեկարգումն իրականացվել է Սարի թաղի 7-րդ փող. հ. 66 մանկապարտեզի հետնամասում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Այգում տեղադրվել են՝ նոր խաղասարքեր, ռետինե հատակ, նստարաններ, աղբամաններ, արևային լեդ լուսատուներ, վերանորոգվել է մարզադաշտը և զրուցարանները։

  • Կիսվել: