հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Էն երկու հոգին, որ վարչապետի կողքը պտտվում են, դրանք ընդամենը դատարկագլուխներ են. Հրաչ Բերբերյան

Էն երկու հոգին, որ վարչապետի կողքը պտտվում են, դրանք ընդամենը դատարկագլուխներ են. Հրաչ Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը համարեց ամենակարևոր և հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանի  գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու այդ համատեքստում նախատեսվող միջոցառումները:

Հրաչ Բերբերյանը իրատեսական է համարում վարչապետի այն հայտարարությանը, թե գյուղատնտեսությանը պետք է խթանել և այն դարձնել տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը։ Սակայն, ըստ նրա, եթե բանկերը զբաղվեն դրանով, ապա խնդիրներ կառաջանան։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության նախարարությանը, ապա նա այն կարծիքն է, որ կառավարության շատ անդամներ ևս կողմ են, որ գյուղատնտեսության նախարարությունը վերականգնվի. «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն էլ է եկել այն գաղափարին, որ նախարարությունը փակելը մեծագույն սխալ էր»։

Նա նաև ասաց, որ դժգոհ են էկոնոմիկայի նախարարի այն առաջարկից, որ պետք է աջակցություն ստանան կոոպերացիաները. «Նախ, եմքն մի կարգին օրենք էլ չունենք  կոոպերացիաների մասին, ինչի կոոպերացիա, թող լինի  ֆերմերային միավորումներ թող լինեին։ Եթե ֆերմերային միավորումը գնա ու ներկայացնի իր ծրագիրը, որ, օրինակ, ուզում է ցորենի սերմ ներկրել, պիտի ասեն՝կոոպերացիա դարձեք, որ ֆինանսավորեմ։ Այսինքն՝ եթե կառավարությունը գրեց «կոոպերացիա» բառը, իր տունը կքանդի, հիմա էլի կոոպերացիաներ կստեղծվեն, գումար կստանան ու կանհետանան, կլուծարվեն։ Դրա համար եմ ասում՝ մասնագետներ են պետք, իսկ այսօր մեր կառավարությունը մասնագետներ չունի։ Էն երկու հոգին, որ վարչապետի կողքը պտտվում են, դրանք ընդամենը դատարկագլուխներ են»։

  • Կիսվել: