կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Էջմիածնում իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ (տեսանյութ)

Էջմիածնում իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ (տեսանյութ)

Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի փողոցներում եւ մայթերում իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ։ Այս մասին հայտնում է Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։

Ինչպես նշվում է՝ քաղաքի փողոցները նախապես մաքրվել են փոշեկուլ մեքենայի օգնությամբ, իսկ այս պահին ընթացքի մեջ են փողոցների քլորամաքրման աշխատանքները: Քաղաքապետարանի հաղորդագրության մեջ ասված է, որ քլորաջրով ախտահանվում են նաեւ մայթերը:

Վերոնշյալ աշխատանքներն իրականացվում են Էջմիածնի քաղաքապետարանի Բնակարանային կոմունալ վարչության եւ Բարեկարգում տնօրինության ուժերով:


«Փողոցները կայանված մեքենաներից ազատելու գործընթացն ու մաքրող մեքենաների անխոչընդոտ ընթացքն ապահովել են ճանապարհային ոստիկանները»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: