կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Էջմիածնի քաղաքապետը տնտեսվարողներին զգոնության կոչ է արել

Էջմիածնի քաղաքապետը տնտեսվարողներին զգոնության կոչ է արել

Էջմիածնի քաղաքապետ  Դիանա  Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ դիմելով տնտեսվարողներին և հորդորելով նրանց պարբերաբար ախտահանել տարածքները, պահեստները, դռներն ու դրանց բռնակները, առհասարակ այն իրերը, որոնց դիպչում են մեծ թվով մարդիկ:

Նա, մասնավորապես, նշել է.  «Հարգելի՛ տնտեսվարողներ (սննդի կետեր, խանութներ, տաքսի ծառայություններ, այլ տեսակի ծառայություններ մատուցող հաստատություններ ու հիմնարկներ՝ բանկեր, վարկային կազակերպություններ և այլն)

Բոլորին հորդորում ենք պարբերաբար ախտահանել տարածքները, պահեստները, դռներն ու դրանց բռնակները, առհասարակ այն իրերը, որոնց դիպչում են մեծ թվով մարդիկ:

Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքապետարանը ձեռք է բերել մեծ քանակությամբ քլոր և կարող է տրամադրել այն տնտեսվարողներին, որոնք սեփական ուժերով չեն կարողանում ձեռք բերել ախտահանող նյութեր:

ԴՐԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՈՎ

095237222

Մենք ավելի քան երբևէ պետք է լինենք զգոն ու համախմբված՝ գիտակցելով մեր պատասխանատվությունը թե՛ սեփական անձի, թե՛ մեր շրջապատի նկատմամբ»:

  • Կիսվել: