Հորդորում ենք մնալ տանը, քաղաքից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում․ Էջմիածնի քաղաքապետ
Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել, հայտնում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան, պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այս վիճակը պետք է արագ դադարեցնել:
Այսպես, բոլորիդ կոչ ենք անում ու հորդորում ենք մնալ տանը, քաղաքից դուրս գալ միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 15-ի ժամը 23։00-ից սկսած Էջմիածին քաղաքի 27 ելքերից միայն 3 -ն են բաց։