երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Էջմիածնի բուժաշխատողները ծաղիկներ ու քաղցրավենիք են ստացել որպես իրենց աշխատանքի երախտիք. Դիանա Գասպարյան

Էջմիածնի բուժաշխատողները ծաղիկներ ու քաղցրավենիք են ստացել որպես իրենց աշխատանքի երախտիք. Դիանա Գասպարյան

Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին ուղարկվել է ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես երախտիք անբասիր ու նվիրված աշխատանքի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Այսօր Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին նվիրեցինք ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես երախտիք անբասիր ու նվիրված աշխատանքի համար։

Հարգելի՛ բուժաշխատողներ, ընդդեմ համաճարակի այս պայքարում դուք մենակ չեք. մենք ձեզ վստահում ենք ու ձեր կողքին ենք:

Շնորհակալ ենք այն տնտեսվարողներին, ովքեր աջակցեցին քաղաքապետարանի այս նախաձեռնությանը:

Անչափ շնորհակալ ենք Էջմիածնի երիտասարդական խորհրդի կամավորներին, ովքեր մշտապես օգնում են կյանքի կոչել մեր նախաձեռնությունները»,- գրել է նա։

  • Կիսվել: