ԵԱ․ Հայ շախմատիստուհիների արդյունքները 8-րդ տուրում
Հունաստանում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում ավարտվեցին 8-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Մարիամ Մկրտչյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անի Նահապետյանը եւ Գաբրիելա Հարությունյանը։
Էլինա Դանելյանն ու Սուսաննա Գաբոյանը վաստակեցին կեսական միավոր։ Աննա Խաչատրյանը պարտություն կրեց։
Լիլիթ Մկրտչյանը 6,5 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը ռումինացի Իրինա Բուլմագայի հետ։ Միանձնյա առաջատար, սերբ Տեոդորա Ինյաչը վաստակել է 7 միավոր։
Էլինա Դանիելյանը 5,5 միավորով բաժանում է 7-21-րդ տեղերը։ Մարիա Գեւորգյանը 5 միավորով բաժանում է 22-32-րդ տեղերը։ Մարիամ Մկրտչյանը, Աննա Խաչատրյանն ու Սուսաննա Գաբոյանը բաժանում են 33-61-րդ տեղերը։
Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է երեք տուր։