շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Եւս 10 անձ մեկուսացվել է «Գոլդեն Փելես», հնարավոր է նոր մարդիկ տեղափոխվեն. նախարար

Եւս 10 անձ մեկուսացվել է «Գոլդեն Փելես», հնարավոր է նոր մարդիկ տեղափոխվեն. նախարար

ՀՀ առողջապահության նախարարը կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ Հայաստանում արձանագրվել է ևս երեք դեպք, փաստացի այս պահին ունենք 4 դեպք:

Ըստ նրա, պացիենտներից երեքն այս պահին նախանշաններ չունեն, դիմելու պահին ջերմություն են ունեցել: «Պացիենտներից մեկն ունի գանգատներ, ջերմում է, ունի աջակողմյա բազալ թոքաբորբ: Նա ստանում է բուժում: Մյուսները բուժում չեն ստանում»,- նշել է նախարարը։

Նա նաև հայտնեց, որ վերջին երեք պացիենտները ժամանել են Իտալիայից, այդ պահին որևէ գանգատ չեն ունեցել. «Սակայն նրանք գտնվել են մեր վերահսկողության տակ՝ թե՛ տնային այցերի, թե՛ հեռախոսազանգերի միջոցով: Գանգատներ ի հայտ գալուց հետո նրանք հոսպիտալացվել են»:

Արսեն Թորոսյանը ասաց, որ կանխարգելիչ մրջոցներից է պացիենտների հետ կոնտակտի մեջ եղած քաղաքացիներին հայտնաբերելն ու մեկուսացնելը։ Ըստ նրա, արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ գտնվում էր ևս 31 հոգի: Մեկուսացման աշխատանքներ են կատարվել նաև նրանց բնակավայրերում. «Հնարավոր է նրանց շարքերից էլ հատուկ պահման վայր տեղափոխվողներ լինեն»:

Նրա խոսքով՝ մնացած միջոցառումները շարունակվում են. «Յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարևոր է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար»:

  • Կիսվել: