երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ձնահյուսի վտանգի պատճառով Գուդաուրի-Կոբի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ձնահյուսի վտանգի պատճառով Գուդաուրի-Կոբի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ձյան տեսքով տեղումների և ձնահյուսի վտանգի պատճառով մարտի 16-ի ժամը 10։00 դրությամբ Մցխեթա-Ստեփանծմիմդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը։

Տեղեկացնենք նաև, որ մարտի 16-ին 00։00-ից սկսած արդեն ուժի մեջ է մտել վրաց-ռուսական սահմանը ժամանակավորապես փակելու և քաղաքացիների տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ որոշումը։

Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։

  • Կիսվել: