Դպրոցների համար 6500 հեծանիվներ ենք գնել, յուրաքանչյուրը՝ 113 000 դրամով. Անդրեասյան
Դպրոցների համար 6500 հեծանիվներ ենք գնել 6 տարբեր ընկերություններից, յուրաքանչյուրը՝ 113 000 դրամով: Այս մասին այսօր 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Մենք ունեցել ենք շատ լավ արդյունք։ Եվ այդ գործընթացին վերաբերել ենք շատ մեծ պատասխանատվությամբ։ Երեք անգամ մրցույթ է հայտարարվել և մրցույթին մասնակցել են վեց տարբեր կազմակերպություններ և ունեցել ենք բավական մրցակցային գին, մեկ հեծանիվը ձեռք է բերվել 113 000 դրամով:
Եթե դուք այդ հեծանիվի որակական պարամետրերը դիտեք և օրինակ մեր որևէ խանութում շուկայական գները, կտեսնեք, որ դա շատ լավ գին է, իհարկե նաև մեծածախ գին է: Բայց նույնիսկ այդ պարագայում շատ լավ գին է և որակական պայմաններն էլ արդեն փորձարկել ենք, որովհետև հեծանվավազքի մրցույթը տեղի ունեցավ այս տարի և կարող եմ ասել, որ այդ իմաստով սա մեր հաջողված մրցույթներից մեկն է, որտեղ գին-որակ հարաբերակցության պարագայում իսկապես արդյունավետ գնում ենք արել: Ընդ որում նախահաշվային գնից բավական էժան մրցութային գնով»: