շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել քարաթափում

Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել քարաթափում

Ապրիլի 17-ին, ժամը 04։28-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը (մոտ 3 խմ)․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

  • Կիսվել: