ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Տեղի է ունենում ժամանող ուղևորների ջերմաչափում․ Արսեն Թորոսյանը՝ Չինաստանում ի հայտ եկած նոր մահացու վիրուսի մասին

Տեղի է ունենում ժամանող ուղևորների ջերմաչափում․ Արսեն Թորոսյանը՝ Չինաստանում ի հայտ եկած նոր մահացու վիրուսի մասին

Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը Հայաստան բացառելու նպատակով սահմանը փակելու կամ ուղևորահոսքը սահմանափակելու կարիք չկա: Այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ինտենսիվ քննարկումներ և հետազոտություններ են ընթանում միջազգային մակարդակով: Մի քանի ժամ առաջ ավարտվել է ԱՀԿ-ում արտակարգ ռեժիմով քննարկումը, որի ընթացքում որոշվել է, թե ինչպես է աշխարհն արձագանքելու այս նոր մարտահրավերին: Գիշերը, ժամը 22:00-ին տեղի է ունենալու հատուկ հայտարարություն, որին հետևում ենք: Մեր մասով կարող եմ ասել, որ տեղի է ունենում ժամանող ուղևորների ջերմաչափում: Այս պահին արձանագրված դեպքեր չունենք»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ եթե կարիք լինի որևէ միջոցառում ձեռնարկել ՀՀ-ում, ապա կանեն: «Դեռ սահմաններ փակելու կամ ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք»,- Արսեն Թորոսյանը՝ հորդորելով  հետևել պաշտոնական տեղեկություններին:

 

  • Կիսվել: