երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Դեբեդ գյուղի 46-ամյա բնակչի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

Դեբեդ գյուղի 46-ամյա բնակչի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

Մարտի 16-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Դեբեդ գյուղի 46-ամյա մի բնակչի։ Այս մասին հայտում է ՀՀ ոստիկանությունը։

 

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեցին թմրամիջոցի նմանվող շագանակագույն 10 զանգված ու ծխամորճ։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է անձամբ՝ իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: