Դեբեդ գետի կամուրջն անմխիթար վիճակում է. Դանիելյան (տեսանյութ)
Դեբեդ գետի կամուրջը, որ տանում է դեպի Այրումի կայարան, անմխիթար վիճակում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
՛՛Ճանապարհաշինությունից ամեն առիթով խոսել սիրող իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում կամուրջը վերականգնելու ուղղությամբ:
Կամուրջն ամեն օր հատում են մարդատար մեքենաներ:
Այս ընթացքում կարող են վտանգվել մեր հայրենակիցների կյանքերը՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:


