Երևանի քաղաքապետարանը նոր Կամազ է նվեր ստացել ոմն Դավիթ Դավթյանից
Հիշում ե՞ք՝ օրեր առաջ խոստացա, որ քաղաքին տրված հերթական նվիրատվության մասին մանրամասներ կհաղորդեմ: Այս մասին Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է իր էջում.
«Դավիթ Դավթյանի և Երևանի քաղաքապետարանի միջև 30․01․2020 թ․ կնքված նվիրատվության պայմանագրով Դավիթ Դավթյանը՝ ի աջակցություն Երևան քաղաքի աղբահանության և սանմաքրման գործընթացի իրականացմանը, Երևան համայնքին անհատույց փոխանցել է իր սեփականությունը հանդիսացող բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ ավտոմեքենան:
Շնորհակալություն բոլոր նվիրատուներին»: