կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ, կորոնավիրուսի վարակը կատակ չէ. Միրզոյան

Դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ, կորոնավիրուսի վարակը կատակ չէ. Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին կոչ է արել դադարեցնել բազմամարդ հավաքների մասնակցելը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հանուն ձեր և ձեր սիրելիների առողջության, պարզապես դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ, հրավիրել և մասնակցել այդպիսի միջոցառումների, այցելել բազմամարդ վայրեր։

Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դրա տարածումը զսպելուն ուղղված միջոցները և առաջարկվող կանոնները կատակ չեն։

Կառավարության ձեռնարկած և ձեռնարկելիք միջոցները չեն կարող անհրաժեշտ արդյունքը տալ, եթե դուք անհրաժեշտ լրջությամբ չվերաբերեք իրավիճակին, ճիշտ չգնահատեք ձեր անհատական պատասխանատվության ամբողջ ծավալը և հնարավոր հետևանքները ինչպես երրորդ անձանց, այնպես էլ անմիջականորեն ձեր և ձեր սիրելիների համար, չպահպանեք պարզ կանոնները։

Խոհեմություն և առողջություն բոլորին»:

  • Կիսվել: