ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի. Հայտնի է՝ երբ կկտրվեն անձրևները

Ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի. Հայտնի է՝ երբ կկտրվեն անձրևները

Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Այս մասին իր էջում գրել է ՇՄՆ Հիդրոօոդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 %-ի չափ տեղումներ։

Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում Երևան քաղաքում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։

ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրնյանն էլ գրել է, որ ապրիլի 24-ի ցերեկը ցիկլոնը կկորցնի իր ազդեցությունը:

  • Կիսվել: