Չի լինի տենց, որ կառավարության անդամները գան ու միայն նիստին տեղեկանան, թե ինչ է քննարկվում. վարրչապետ
Նշենք, որ Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, ուստի այս տարի պետք է տեղի ունենար հոկտեմբերի 12-ին: Պապիկյանն ասաց` քանի որ տոնին մասնակցում են բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, ցանկալի է, որ օրը լինի ճկուն ու նշվի հոկտեմբերի մեջ ինչ որ մի օր. այս տարի առաջարկվում է նշել հոկտեմբերի 19-ին:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ համապատասխան նախագծում կա կետ, որ ԿԳՄՍՆ-ն պետք է աջակցի Երևանի քաղաքապետարանին`կազմակերպելու տոնական միջոցառումներ. «Ոչ տոնական միջոցառումների ցանկ ենք տեսել, ոչ քաղաքապետարանն է մեզ դիմել: Ո՞նց ենք պարզելու՝ ծրագրին աջակցե՞նք, թե՞ ոչ»,-ասաց նա:
Միջոցառումների ծրագրին աջակցության թեմայի շուրջ քննարկումներին արձագանքեց վարչապետը․ «Այդ պրոբլեմը ինչո՞ւ չի լուծվում, որ ամեն անգամ պարզվում է, թե ինչ-որ տեղ չի գնացել նախագիծը: Այս հարցերը պետք է լուծել: Չի լինի տենց, որ Կառավարության անդամները գան նիստին, ու այստեղ տեղյակ լինեն, թե ինչ հարց է քննարկվում»: