երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Չարենցավանում կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել. վարչապետ

Չարենցավանում կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել. վարչապետ

Չարենցավանում կորոնավիրուսով վարակվածության  դեպք է գրանցվել: Այս մասին ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սկսեմ վատ լուրերից`այսօր 15 նոր դեպք ենք ունեցել, 5-ը Էջմիածնից եւ վստահ չեմ, ոնց որ Չարենցավանում էլ  նոր դեպք ունենք եւ սա ցույց է  տալիս, որ արտակարգ դրությունը ադեկվատ որոշում է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 45 դեպք, հայտարարվել է արտակարգ դրություն:

 

  • Կիսվել: