Բրյուսելում հայ երգիչը պատշգամբից կատարում է Ազնավուրի երգերը՝ զբաղեցնելու համար կարանտինի մեջ գտնվող բնակիչներին (տեսանյութ)
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բնակվող հայազգի երգիչ Տիգրան Խանջարյանը, որը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին դարպասապահն է, պատշգամբից կատարում է Շառլ Ազնավուրի երգերը, գրում է Ռուսարմինֆո-ն:
Ինչպես նշվում է՝ նա ամեն օր նույն ժամին քաղաքի բնակիչների համար փոքրիկ համերգներ է կազմակերպում իր պատշգամբում: Մոտակա շենքերի բնակիչները կանոնավոր կերպով դուրս են գալիս պատշգամբներ՝ լսելու նրա կատարումները:
Հիշեցնենք, որ Բելգիայի իշխանությունները որոշում են կայացրել մինչև մայիսի 3-ը երկարաձգել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով երկրում սահմանված համընդհանուր կարանտինը: