Բլոգեր Արթուր Մաշուրյանը Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող բարի մոտ կրակել է հրազենից
Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը կրակ է բացել Վենևսկայա փողոցի գիշերային ժամանցի վայրերից մեկի մոտ: Երիտասարդը կոնֆլիկտ է ունեցել պահակի հետ:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մայրաքաղաքային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից՝ Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող բարի մոտ 34-ամյա մոսկվացին սկսել է կրակել հրազենից: Դեպքի վայր ժամանած ոստիկանները զենք են առգրավել, տղամարդուն ձերբակալել են։ Նա գտնվում է Ռուսաստանի ՆԳՆ-ում՝ Յուժնոյե Բուտովո շրջանում։
՛՛Պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, կատարվում է ստուգում։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել՛՛,-հստակեցրել են գլխավոր վարչությունում։
Գործը գտնվում է Զյուզինսկի միջշրջանային դատախազության վերահսկողության ներքո:
Պարզվել է, որ ձերբակալվածը՝ բլոգեր Արթուր Մաշուրյանը, կրակել է Կալաշնիկովի ինքնաձիգից։ Նա բլոգեր է և Instagram-ում (արգելված Է Ռուսաստանի Դաշնությունում) տղամարդը գրեթե 60 հազար հետևորդ ունի: