երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ճանապարհը

Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ճանապարհը

Փետրվարի 6-ին, ժամը 18:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ․ Ո․), որը շարունակել է ընթացքը: Ճանապարհահատվածի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ 

Ժամը 18:26-ից մինչ 21:32-ը փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել ևս 15 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը: 

  • Կիսվել: