չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Բադասյանն առանձնացրել է պարետի կարևոր որոշումները

Բադասյանն առանձնացրել է պարետի կարևոր որոշումները

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանի որոշումները:

Բադասյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Սիրելի՛ հայրենակիցներ, հրապարակվել են Պարետի հետևյալ որոշումները.

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ (bit.ly/2UxYVll) և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ (bit.ly/39hJnaJ):

Կոչ եմ անում բոլորիս խստորեն պահպանել այս որոշումներով նախատեսված պահանջները՝ առողջապահության ոլորտում օրուգիշեր աշխատող մեր գործընկերներին օգնելու համար:

Հ.Գ. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաղվանից մինչև մարտի 31-ը Նախարարության ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները չեն գործելու, քիչ անց կհրապարակենք նաև Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի
հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ, որոնց միջոցով հնարավոր կլինի արձագանքել մեր քաղաքացիների անհետաձգելի կարիքներին:

Առողջ եղեք՛՛:

  • Կիսվել: