չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
ԱԺ շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը. աշխատակազմի ղեկավար

ԱԺ շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը. աշխատակազմի ղեկավար

Ազգային Ժողովի շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը:  Այս մասին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

«Եթե անձը ջերմություն է ունենում, խնդրում ենք դիմել բժշկի, եւ չմտնել ԱԺ»,-ասաց նա` նշելով, որ նաեւ յուրաքանչյուր հարկում ալկոգել կա տեղադրված, հիգիենայի կանոնները պահպանելու համար:

Նա հավելեց, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի մուտքը ԱԺ կանխելու  համար այլ միջոցառումներ չեն ձեռնարկվում:

  • Կիսվել: