շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Այսուհետ մայրաքաղաքի սրտում՝ Մայր թանգարանի շենքի վրա, մշտապես տեղադրված կլինեն պետության գլխավոր խորհրդանշանները

Այսուհետ մայրաքաղաքի սրտում՝ Մայր թանգարանի շենքի վրա, մշտապես տեղադրված կլինեն պետության գլխավոր խորհրդանշանները

Ապրիլի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշար հատվածի երկու ութանկյուն պատուհաններին տեղադրված Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի զինանշանների ապակենկարների (վիտրաժ) լուսավորման արարողությունը:

Այսուհետ մայրաքաղաքի սրտում՝ Մայր թանգարանի շենքի վրա, մշտապես տեղադրված կլինեն պետության գլխավոր խորհրդանշանները՝ ընդգծելով մեր հազարամյա պատմության ընթացքում և ապագայի կերտման գործում ազգային պետականության ու զինված ուժերի հիմնարար դերակատարությունը։

  • Կիսվել: