Այսուհետ հաշմանդամություն ստացած բոլոր զինծառայողները կենսաթոշակ կստանան՝ անկախ հաշմանդամություն ստանալու ժամկետից
Մարտական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ստացած բոլոր զինծառայողները այսուհետ զինվորական կենսաթոշակ կստանան՝ անկախ հաշմանդամություն ստանալու ժամկետից։ Այս մասին ԱԺ նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։
Նա մեկնաբանեց, որ նախկինում հաշմանդամություն տալիս էին 5 տարի ժամկետով. «Մենք դեպք ենք ունեցել, երբ մարդը զորացրվել է 2000 թ., բայց հաշմանդամություն ստանալու համար դիմել է միայն 2018-ին։ Օրենքով 5 տարի հետո մենք արդեն իրավունք չունեինք զինվորական կենսաթոշակ նշանակել։ Սահմանադրական դատարանը որոշել է, որ դա հակասում է Հիմնական օրենքին, և հիմա մենք հանում ենք այդ սահմանափակումը»: