ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց

Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց

Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր` նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս:

Այd oրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները:

Հավատացյալները շարունակ աղոթում են, որ Աստված Վերջին դատաստանի ժամանակ քաղցր ողորմության արժանացնի հավատքով ննջած հանգուցյալներին, խնդրում Տիրոջ ներողամտությունը:

  • Կիսվել: