ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է

Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է

Այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:

Հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում Համիդյան Թուրքիան, ապա Երիտթուրքերի կառավարությունը, կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։

1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ՝ գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին:

1965 թ. ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում կազմակերպվեցին ցույցեր, որոնց մասնակիցները պահանջեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր քաղաքացիներ ամբողջ օրվա ընթացքում բարձրանում են Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թ․-ին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած հայերի ցեղասպանության հիշատակին։

  • Կիսվել: