չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Այս ընթացքում տրանսպորտային միջոցների աշխատանքը չի դադարեցվի. Քրմոյան

Այս ընթացքում տրանսպորտային միջոցների աշխատանքը չի դադարեցվի. Քրմոյան

ՀՀ ամբողջ տարածքում մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչեւ մարտի 31-ը, ժամը 23:59-ը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման ընթացքում չի դադարեցվելու տրանսպորտային միջոցների աշխատանքը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

Նա նշեց. «Տրանսպորտային միջոցներն աշխատելու են, եւ այս առումով սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, ոստիկանները, արտադրությունում կամ խանութներում աշխատողները կարողանան տեղափոխվել աշխատանքի վայր՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը»:

 

 

  • Կիսվել: