«Այս հազվադեպ զուգադիպությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ եւ ռուս ժողովուրդների հոգևոր և մշակութային մտերմությունը»․ ՌԴ դեսպանության ուղերձը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է հավատացյալներին Քրիստոսի Հարության հրաշափառ տոնի առթիվ։
«Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները։ Այս հազվադեպ զուգադիպությունը ևս մեկ անգամ ընդգծում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հոգևոր և մշակութային մտերմությունը։
Թող այս պայծառ տոնը լցնի ձեր սրտերը սիրով և ուրախությամբ։
Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց: Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի»,- ասվում է դեսպանատան ուղերձում: