երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք․ նախարար

Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք․ նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ այս պահին Հայաստանում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք:

Նախարարի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ի պատասխան ԱԺ-ում հնչած՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մեր երկրում առկայության մասին հարցի և այն պնդման, որ «հանրությունը պետք է իմանա, որ դրանք չեն հերիքում», տեղեկացնում եմ, որ

  •  Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք։
  •  Այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։
  •  3-4 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 11 սարք՝ ձեռք բերված ՌԴ-ից։10-15 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 10 սարք՝ ձեռք բերված Չինաստանից։

Հ.Գ. «հանրությանը տարբեր հանգամանքների մասին տեղյակ պահելուց» առաջ, կարծում եմ արժի նախապես պարզել այդ հանգամանքները»։

  • Կիսվել: