ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
 Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա

Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա

Մարտի 28-ին, ժամը 13:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի վարչական հողամասերից մեկում ավտոմեքենա է այրվում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին, մարվել՝ 14:05-ին: Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա:

  • Կիսվել: