ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Այնթափում գործող «Ռաֆ Դավ» ՍՊԸ-ից աջ ոտքի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել 57-ամյա տղամարդ . վերելակն է պոկվել

Այնթափում գործող «Ռաֆ Դավ» ՍՊԸ-ից աջ ոտքի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել 57-ամյա տղամարդ . վերելակն է պոկվել

Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղի 13 փողոցում գտնվող «Ռաֆ Դավ» ՍՊԸ-ում վերելակից վայր ընկնելու հետևանքով Մասիսի շտապօգնությունը «աջ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզել են, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Հակոբ Մ․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 15։00-ի սահմաններում, Հակոբ Մ․-ն, գտնվելով աշխատանքի վայրում՝ նշված հասցեում գործող ավտոմեքենաների մասերի և պարագաների վաճառքի խանութում, բեռների համար նախատեսված վերելակով խանութի սրահից դեպի նկուղային հարկ ապրանք բարձրացնելու նպատակով նկուղ իջնելիս վերելակի ճոպանը պոկվել է և մոտ 2 մետր բարձրությունից ընկել է նկուղային հարկ, ինչի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքը:

 

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեր Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

  • Կիսվել: