շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Ապրիլի 12-ին՝ ժամը 18:15-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  

Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

  • Կիսվել: