շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը. վարորդը տեղում մահացել է

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը. վարորդը տեղում մահացել է

Ապրիլի 5-ին, ժամը 06:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/14 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։

  • Կիսվել: