երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ավինյանը խոշոր առևտրային օբյեկտներ գործունեության վերաբերյալ ցուցումներ է տվել

Ավինյանը խոշոր առևտրային օբյեկտներ գործունեության վերաբերյալ ցուցումներ է տվել

Փոխարչապետ Տիգրան Ավինյանը փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտների անվնագ գործունեության մասին ցուցումներ է տվել պատկան մարմիններին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Ավինյանը, մասնավորապես, գրել է. «Այսօր ցուցում եմ տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ ձեռնարկեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները.

աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով,

տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը,

անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը»։

Հիշեցնենք, որ փոխվարչապետը նշանակվել է պարետ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման պատճառով մտցված արտակարգ դրության ժամանակահատվածում:

 

 

  • Կիսվել: