երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
 Ավինյանը հանձնարարել է բացառել տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը

Ավինյանը հանձնարարել է բացառել տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով հանձնարարվել է բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր   ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ:

Կապահովվի նաև հանրային տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով:

  • Կիսվել: