շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ավելի քան 300 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսն անցնելուն

Ավելի քան 300 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսն անցնելուն

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը փակ է 7-ի գիշերից բեռնատարների համար։
 
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1000 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 310-ը հայկական են։
 

 

  • Կիսվել: