Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:
«Խորին ցավակցություններս եմ հայտնում մեր ընկեր Մհերի հարազատներին: Անհավատալի է, Աստված հոգիդ լուսավորի Մհեր ջան»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Վանեցյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պատգամավորը զոհվել է ավտովթարի հետևանքով: