ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արտակարգ իրավիճակ Երևանում․ Դավիթաշենում Եղվարդի խճուղին վերածվել է Վենետիկի․ բազմաթիվ ավտոմեքենաների վարորդներ համարանիշները ջրի մեջ են փնտրում

Արտակարգ իրավիճակ Երևանում․ Դավիթաշենում Եղվարդի խճուղին վերածվել է Վենետիկի․ բազմաթիվ ավտոմեքենաների վարորդներ համարանիշները ջրի մեջ են փնտրում

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ իրավճակ է ստեղծվել Երևանում։ Տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղուց դեպի Եղվարդ տանող ճանապարհահատվածը վերածվել է Վենետիկի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բազմաթիվ վարորդներ մեծ դժվարությամբ անցնելով նշված ճանապարհահատվածը իջել և ջրի մեջ փնտրում են մեքենայի համարանիշները։ 

Այս պահին երթևեկությունը նշված հատվածում վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս ու նրանք ամենաքաղցր խոսքերն էին ուղղում Երևանի քաղաքապետարանին, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, «Վեոլիա ջրին», որ նման բարձիթողի վիճակ են ստեղծել:

  • Կիսվել: