երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Արտակարգ դրության ժամանակ հարսանիք, հուղարկավորություն, այլ միջոցառումներ անցկացնելու կարգը

Արտակարգ դրության ժամանակ հարսանիք, հուղարկավորություն, այլ միջոցառումներ անցկացնելու կարգը

ՀՀ կառավարությունը արտակարգ դրություն հայտարարելու որոշման նախագծով սահմանեց արտակարգ դրության ընթացքում հարսանիքներ, հուղարկավորություն և այլ միջոցառումներ իրականացնելու կարգը: Այս մասին գործադիրի մարտի 16-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարետի որոշմամբ՝ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը: Այսինքն՝ հավաքներն ամբողջ հանրապետությունում արգելեցինք, իսկ թաղումներ, հարսանիքներ, 20 հոգուց ավելի մարդ ներառող միջոցառումներն արգելվում են միայն այն վայրերում, որոնք սահմանվում են պարետի կողմից:

Այսինքն՝ պարետն առողջապահության նախարարության եզրակացության հիման, վրա որոշում է, որ պետք է մեր քաղաքացիներին խնդրենք, որ այդ տարածքներում նման միջոցառումները սահմանափակեն»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: