հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին

Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտոմեքենայի և գնացքի բախում է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 11։20-ի սահմաններում Այվազովսկի 4/14 հասցեի մոտ բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսն ու «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը պատկանող գնացքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վաշո Խուդոյանն ու Գոռ Ղազարյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոբուսի վարորդի և գնացքի սլաքավարի ինքնությունը։

  • Կիսվել: