ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Արսեն Թորոսյանը Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը ծանոթացել է պայմանների բարելավման հնարավորություններին

Արսեն Թորոսյանը Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը ծանոթացել է պայմանների բարելավման հնարավորություններին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ։ Հաստատության ղեկավարի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել երեխաներին տրամադրվող ծառայություններին և պայմանների բարելավման հնարավորություններին։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:
 
Այցի ընթացքում քննարկվել են նաև երեխաների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանն ու վերջիններիս լավագույն շահի ապահովմանը, ինչպես նաև նրանց՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն առնչվող մի շարք հարցեր։
 

  • Կիսվել: