Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական կազմակերպությունների տնօրեններին (տեսանյութ)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի խոշոր բժշկական կազմակերպությունների տնօրեններին, ներկայացրել արտակարգ դրության ժամանակ նախատեսվող աշխատանքները և առանձնահատկությունները, տեղեկանում ենք ԱՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Նախարարն անդրադարձել է արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմանը և մանրամասնել՝ թե բժշկական կենտրոնները ինչ սկզբունքով պետք է կազմակերպեն իրենց գործունեությունը: