ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Առողջապահության նախարարությունը խիստ հետևողական է լինելու ապահովել Վեդիի բժշկական կենտրոնը առողջացումն ու հետագա զարգացումը

Առողջապահության նախարարությունը խիստ հետևողական է լինելու ապահովել Վեդիի բժշկական կենտրոնը առողջացումն ու հետագա զարգացումը

Վեդիի բժշկական կենտրոնը վերաձևավորման կարիք ունի. անհրաժեշտ է երեք տարբեր շենքերում բուժծառայության մատուցումը կազմակերպել մեկ հարկի տակ, ապահովելու նաև ծախսարդյունավետությունը:

2025 թվականի կապիտալ շինարարության ծախսերով նախատեսված է այս տարի վերանորոգել ծննդատան ներկայիս շենքը, որտեղ պետք է միավորվեն պոլիկլինիկական և ստացիոնար բոլոր ծառայությունները:

Կիրականացվի կառուցվածքային փոփոխություն, կվերանայվեն մասնագիտական ուղղությունները, կավելանան անհրաժեշտ ծառայությունները:

Վեդիի բժշկական կենտրոնը ունեցել է ֆինանսական որոշ խնդիրներ, որոնք առաջին փուլով լուծման ընթացքում են:

Առողջապահության նախարարությունը խիստ հետևողական է լինելու ապահովել կենտրոնի առողջացումն ու հետագա զարգացումը:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: