կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
«ԱրմՀայթեք» ցուցահանդեսը հետաձգվում է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով

«ԱրմՀայթեք» ցուցահանդեսը հետաձգվում է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել հետաձգել ԱրմՀայթեք միջոցառումը մինչև 2020 թվականի հոկտեմբեր՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման ռիսկերն ու վտանգները: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

«Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով վերջին շրջանում կորոնավիրուսի (COVID 19) տարածման ռիսկերն ու վտանգները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական  արդյունաբերության և ՀՀ պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել` հետաձգելու ԱրմՀայԹեք միջոցառումը մինչև 2020թ. հոկտեմբեր:Միջոցառման իրականացման օրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: Հայցում ենք Ձեր ներողամտությունը․ համոզված ենք՝ ըմբռնումով եք մոտենում փաստին, որ հանրության անվտանգությունն ու առողջությունը առաջնահերթություններ են անգամ նման մասշտաբային և կարևոր միջոցառումների պարագայում»,- ասված է երկու նախարարությունների տարածած համատեղ հաղորդագրության մեջ:

«ԱրմՀայթեք» Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի մարտի 26-28-ը:

  • Կիսվել: