«Արմենալ» ՓԲԸ-ի տարածքից ջերմային այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել 34-ամյա տղամարդ
Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 34-ամյա Վազգեն Դ․-ն է, ում ընկերը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը Գրիբոյեդով փողոցի 25 հասցեում գտնվող «Արմենալ» ՓԲԸ-ի տարածքում բարձր լարման աղեղի ապամոնտաժում իրականանացնելու ժամանակ ինդիկատորի խափանման հետևանքով տեղի է ունեցել կարճ միացում, որի հետևանքով Վագզեն Դ․-ն ստացել է նշված մարմնական վնասվածքները
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։