չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Արմավիրի մարզում. բախվել են մարդատար Գազելը, Mercedes-ը, Mitsubishi Pajero-ն. Գազելը կողաշրջվել է, կա 8 վիրավոր

Արմավիրի մարզում. բախվել են մարդատար Գազելը, Mercedes-ը, Mitsubishi Pajero-ն. Գազելը կողաշրջվել է, կա 8 վիրավոր

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 36 MՏ 354 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 08 QQ 088 համարանիշի և ГАЗель մակնիշի 38 23 Լ համարանիշի մարդատար ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է Երևան-Նալբանդյան թիվ 224 երթուղին, կողաշրջվել է: Վթարի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ օպերատիվ են գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Կ. Աբելյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ավտոմեքենաները քաղաքացիների օգնությանբ դարձի բերվեցին և քարշակով տեղափոխվեցին անվտանգ վայր: Օպերատիվորեն ժամանել են նաև Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ և սանմաքրման բաժնի աշխատակիցները, ովքեր ճանապարհը մաքրեցին:

  • Կիսվել: