երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Արգելոց-թանգարաններում անցկացվելու են Տյառընդառաջին նվիրված միջոցառումներ

Արգելոց-թանգարաններում անցկացվելու են Տյառընդառաջին նվիրված միջոցառումներ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում, արգելոց-թանգարաններում անցկացվելու են Տյառընդառաջին նվիրված միջոցառումներ։

ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, պահպանելով ժողովրդական ավանդույթը՝ վառվելու է  Տյառնընդառաջի  խարույկը։ Միջոցառման մասնակիցներին, որպես հյուրասիրություն,  բաժանվելու են աղանձով (ու բարեմաղթանքներով) լի տոպրակներ։

Միջոցառումներն անցկացվելու են  հետևյալ ժամանակացույցով․

.«Արփի» բնապատմական արգելոց՝  փետրվարի 13, ժամը՝ 16։00

.«Բջնի»  պատմամշակութային արգելոց ՝  փետրվարի 14, ժամը՝ 12։00

.«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ փետրվարի 13, ժամը՝ 16։00

.«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց՝ փետրվարի 13, ժամը՝ 16։00

.«Դաշտադեմ» պատմամշակութային արգելոց՝  փետրվարի 13, ժամը՝ 12։00

.«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ փետրվարի 13, ժամը՝ 16։00:

  • Կիսվել: