չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Արեգնազ Մանուկյանն այսօր տեսակցություն կունենա դստեր հետ

Արեգնազ Մանուկյանն այսօր տեսակցություն կունենա դստեր հետ

Ընդդիմադիր «Մայր Հայաստանի» կալանավորված անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր տեսակցություն կունենա անչափահաս դստեր հետ, այս մասին այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9 -ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ 46-ամյա Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում:

Կալանքի որոշում կայացարած առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը նաև արգելել էր Մանուկյանի շփումները՝ ներառյալ 13 տարեկան աղջկա և 85-ամյա մոր հետ:

Մանուկյանի փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ շուրջ մեկ ամիս մոր հետ շփումից զրկված երեխայի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել, ինչն արձանագրել է հենց հոգեբանը:

  • Կիսվել: